«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» ցանկություն է հայտնել վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերին:
Նախորդ ամառ Սինկլերի տեղափոխությունը «Սիթի» իսկական ձախողում էր, ինչպես «քաղաքայինների», անյպես էլ Սքոթի համար: Մեծ է հավանականությունը, որ այս ամռանը Սինկլերը կտեղափոխվի մի ակումբ, որտեղ հաճախակի կխաղա:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերեմի Պիսը պատրաստվում է 24-ամյա անգլիացու վարձակալության համար բանակցություններ սկսել «Սիթիի» հետ:
Ավելացնենք, որ Սինկլերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը», «Սաութհեմպտոնը» և ֆուտբոլիստի նախորդ ակումբ «Սուոնսի Սիթին»: Սքոթի ապագան կորոշվի «քաղաքայինների» նոր մարզիչ Մանուել Պելեգրինիի և Սինկլերի հանդիպման ժամանակ: