«Վեստ Բրոմվիչի» նախագահ Ջերեմի Պիսը մեկնաբանել է այս իրավիճակը, որը ստեղծվել էր հարձակվող Պիտեր Օդեմվինգիեի «Քուինս Պարկ Ռեյնջերս» տեղափոխվելու հետ և հենց անձամբ ֆուտբոլիստի գործողությունները, որ նա ինքնակամ լքել էր ակումբի տարածքը:
-Մեր սպորտային և տեխնիկական տնօրեն Ռիչարդ Գարլիկը բազմիցս նշել է վերջին օրերին, որ մեզ անհրաժեշտ չէ վաճառել մեր հիմնական խաղացողներին:
Մենք կարող էինք վաճառել Օդեմվինգիեին միայն այն դեպքում, եթե լիներ ընդունելի առաջարկ և մենք կարողանայինք գտնել նրան փոխարինող այս կարճ ժամանակահատվածում: Դրանցից ոչ մեկն էլ չնյութականացվեց:
Պիտերը գործել էր ոչ պրոֆեսիոնալ: Այժմ նա պետք է համակերպվի. նա մնում է ակումբում ևս 18 ամիս, ինչպես գրված է պայմանագրում, և նա պետք է կենտրոնանա իր պարտականությունները կատարելու վրա,- հայտնել է Պիսը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: