Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչին»:
Չեմպիոնական մրցավազքում գտնվող «քաղաքայիններն» առանց որևէ խնդրի հաղթեցին դաշտի տերերին: Չնայած «Սիթին» մնացել է առանց հարձակվողի, սակայն նրանք կարողացան երեք գնդակ ուղարկել «Վեստ Բրոմվիչի» դարպասը: Գոլերի հեղինակ դարձան կիսապաշտպաններ Ֆերնանդոն, Յայա Տուրեն և Դավիդ Սիլվան:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները՝ վաստակած 42 միավորով կշարունակեն զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:
Գոլեր. Ֆերնանդո՝ 8ր, Տուրե՝ 13ր, Սիլվա՝ 34ր, Բրաուն՝ 86: