Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Քաղաքայինները» հաղթեցին 2:3 հաշվով և շարունակեցին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
«Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ Յայա Տուրեն, մեկ անգամ էլ հաջողության հասավ «քաղաքայինների» լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն: Հյուրերի դարպասապահ Կոստել Պանտիլմոնն էլ աչքի ընկավ ինքնագոլով:
Գոլեր. Ագուերո՝ 9ր, Տուրե՝ 24ր, 74ր (11մ), Պանտիլմոն՝ 85ր (ինք.), Անիչեբե՝ 90ր: