«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտնել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում «Լիլլի» հարձակվող Սալամոն Կալուի հետ:
Իվուարցի հարձակվողը վեց տարի խաղացել է «Չելսիում» և անցած տարի տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ բավական հաջող մրցաշրջան անցկացրեց: Իր վերջին հարցազրույցի ժամանակ Կալուն խոստովանել էր, որ ցանկանում է վերադառնալ անգլիական ֆուտբոլ:
Հայտնի է, որ 27-ամյա Կալուին իրենց կազմում են ցանկանում տեսնել միանգամից մի քանի անգլիական ակումբներ, որոնց թվում է «Վեստ Բրոմվիչը»: Այժմ հայտնի է, որ այդ ակումբներին է միացել նաև «Վեստ Հեմը»:
-Որքանով ինձ է հայտնի, ակումբի նախագահը հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի գործակալի հետ: Մենք գիտենք, որ նա ցանկանում է վերադառնալ և խաղալ Անգլիայում:
Կալուն «Չելսիում» ունեցած փորձով, նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայում ունեցած ելույթերով մեզ համար ցանկալի ֆուտբոլիստ է դարձել,- Sky Sports-ին հայտնել է Էլլարդայսը: