«Վեստ Հեմ Յունայթեդը» որոշել է, որ Անգլիայի հավաքականի հարձակվող Էնդի Քերոլի խաղը բավարար չէ, որպեսզի նրան մշտական պայմանագիր առաջարկվի: Լոնդոնցիները մտադիր են մրցաշրջանի ավարտին Քերոլին հետ ուղարկել «Լիվերպուլ»:
Միաժամանակ «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Սաութհեմպտոնի» ռմբարկու Ռիկի Լամբերտը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն ֆունտ:
-Քերոլի տեղափոխությունը շատ թանկ կարժենա: Այս պահին նրա տրանսֆերային արժեքը 17 մլն ֆունտ է, իսկ աշխատավարձը շաբաթական 84 000 ֆունտ: Չորս տարով պայմանագիր ստորագրելու դեպքում մենք կծախսենք 33 մլն ֆունտ, որը մեր ներկայիս հնարավորություններով չենք կարող թույլ տալ,- հայտնել է ակումբի գործադիր տնօրենը: The Sun