«Վեստ Հեմ Յունայթեդը» Եվրոպա Լիգայում իր ուղին կսկսի Անդորայի առաջնությունը ներկայացնող «Լուզիտանսի» հետ հանդիպումներով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի կարևորությամբ երկրորդ ֆուտբոլային առաջնութան մասնակցության ուղեգիր «Վեստ Հեմը» ստացավ Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում իր կարգապահության համար: Այսօր շվեյցարիական Նիոնում կայացավ վիճակահանությունը և Սլավեն Բիլիչի թիմին բաժին հասավ «Լուզիտանսը»: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին՝ Անդորայում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 9-ին՝ «Ապտոն Պարկում»:
Ավելացնենք, որ «Լուզիտանսը» հիմնադրվել է 1999թ-ին: 2011/12 մրցաշրջանում ակւմբն առաջին անգամ հաղթեց երկրի բարձրագույն առաջնությունը: Ակումբը «Վեստ Հեմին» կընդունի ընդամենը հազար նստատեղ ունեցող մարզադաշտում: