«Վեստ Հեմը» հայտարարել է «Սան Պաուլոյի» պաշտպան Լուիզաոյի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է մեկնել անվճար հիմունքներով։
Լուիզաոն երեքուկես տարվա պայմանագիր է կնքել «Վեստ Հեմի» հետ և պաշտոնապես կմիանա «մուրճերին» 2023 թվականի հունվարի 1-ին, երբ լրանա «Սան Պաուլոյի» հետ պայմանագրի ժամկետը:
20 ամյա բրազիլացին իր դեբյուտը մեծահասակների կազմում նշեց այս տարվա մայիսին և այդ ժամանակվանից ի վեր 20 հանդիպում է անցկացրել «Սան Պաուլոյի» հիմնական կազմում, որը նախորդ մրցաշրջանում հասել է Copa Sudamericana-ի եզրափակիչ և Բրազիլիայի գավաթի կիսաեզրափակիչ:
Լուիզաոն հանդես է գալիս որպես կենտրոնական պաշտպան և ձախլիկ է: Երիտասարդ բրազիլացին առանձնանում է տպավորիչ ֆիզիկական տվյալներով։