Հունվարին «Վեստ Հեմը» կարող է կորցնել իր եզրային կիսապաշտպան Մոհամեդ Դիամեին:
Դիամեն «Բոլեյն Գրաունդ» է տեղափոխվել անցած ամառ «Ուիգանից» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Այս մրցաշրջանում Մոհամենդը հետաքրքրել է այնպիսի ակումբների, ինչպիսին «Լիվերպուլը» և «Էվերթոնն» են:
«Վեստ Հեմին» լրջորեն մտահոգում է այս հարցը և լոնդոնյան ակումբը մտադիր է այս շաբաթ հանդիպել Դիամեի ներկայացուցչի հետ, որպեսզի քննարկեն նոր պայմանագիրը:
Լուրերի համաձայն Մոհամեդին այնքան էլ չի հետաքրքրում նոր պայմանագիրը և ցանկանում է սպասել մինչ հունվար:
Հիշեցնենք, որ Դիամեն անցած տուրում «Չելսիի» դեմ խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ: Daily Mail