Բրազիլական «Կրույզերո» ակումբը պաշտոնապես հաստատել է թիմի հարձակվող Վելլինգտոն Պաուլիստայի վարձակալությամբ տեղափոխությունը Լոնդոնի «Վեստ Հեմ»:
28-ամյա Վելլինգտոնը, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 19 գոլի հեղինակ է դարձել, մինչև մրցաշրջանի ավարտը կգործի Սեմ Ելլարդայսի թիմի հարձակման գծում:
Այս շաբաթ «Վեստ Հեմ» տեղափոխվեց նաև Մարուան Շամախը: Սակայն ակումբը չի բավարարվում ձեռք բերածով:
Այսօր Վելլինգտոնը, ում հաշվին կա 75 գնդակ՝ 160 խաղում, բուժզննում անցելու համար կմեկնի Լոնդոն, որից հետո կստորագրի պայմանագիրը: