«Վեստ Հեմ Յունայթեդը» հայտնել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգին մեկ տարով վարձակալելու մասին:
Երկու տարի առաջ Սոնգը «Արսենալից» 15 մլն ֆունտով տեղափոխվեց «Նոու Կամպ»: Սակայն կատալոնական ակումբում չիրականացան նրա երազանքները: «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեի գալուց հետո 26-ամյա Սոնգը վերջնականապես հասկացավ, որ նա ակումբում ոչ մի հեռանկար չունի, և որոշեց վերադառնալ Պրեմիեր Լիգա:
Ամառվա ընթացքում խոսվում էր Սոնգի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» և «Տոտտենհեմ» տեղափոխության մասին, սակայն արդյունքում նա պայմանագիր ստորագրեց ավելի համեստ ակումբի հետ:
-Ինձ համար շատ կարևոր էր Լոնդոն վերադառնալը: Ես հպարտ եմ, որ դարձա «Վեստ Հեմի» ֆուտբոլիստ,- ասել է Սոնգը: