«Վեստ Հեմը» ցանկություն է հայտնել՝ ձեռք բերելու «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիին: Այս մասին հայտնում է talkSPORT-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին անցկացրել է 33 հանդիպում և խփել 5 գնդակ: Սակայն Ջորդան Հենդերսոնի լավ խաղի և հունվարին թիմում հայտնված Ֆիլիպե Կոուտինյոյի պատճառով Շելվին հայտնվեց պահեստայինների նստարանին:
Հայտնում են, որ հիմա «Լիվերպուլը» փորձում է ուժեղացնել թիմը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու համար: Այդ իսկ պատճառով «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ազատվում է այն խաղացողներից, որոնք չեն մտնում իր ծրագրերի մեջ:
«Լիվերպուլն» ընդունել է «Վեստ Հեմի» առաջարկն Էնդի Քերոլին գնելու վերաբերյալ և այժմ արդեն սկսել է բանակցությունները Շելվիի՝ միևնույն ուղղությամբ տեղափոխության վերաբերյալ: