Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Վեստ Հեմը» հյուրընկալեց «Էվերթոնին»: Մերսիսայդյան ակումբը դժվարին խաղում կարողացավ կամային հաղթանակ տոնել:
Առաջին խաղակեսի 14-րդ րոպեին հաշիվը բացեց Կարլտոն Քոուլը՝ 1:0: Երկրորդ խաղակեսը անցավ «Էվերթոնի» առավելությամբ: 64-րդ րոպեին Վիկտոր Անիչեբեն հավասարեցրեց հաշիվը՝ 1:1, իսկ 73-րդ րոպեին Սթիվեն Պիենարը խփեց հաղթական գնդակը՝ 1:2: Ավելացնենք, որ 67-րդ րոպեից «Վեստ Հեմը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով:
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» վաստակած 30 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Քոուլ՝ 14ր, Անիչեբե՝ 64ր, Պիենար՝ 73ր
Հեռացում. Քոուլ՝ 67ր