Երեկ կայացավ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրից հետաձգված «Վեստ Հեմ Յունայթեդ» – «Հալլ Սլթի» հանդիպումը:
Սեմ Էլլարդայսի սաները 2:1 հաշվով հաղթեցին 23-րդ րոպեից 10 ֆուտբոլիստներով մնացած հյուրերին: Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Մարկ Նոբլը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկային րեպեներին հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը 6 րոպե հետո կրկին առաջ անցան լոնդոնցիները:
Ավելացնենք, որ այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 34 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական:
Գոլեր. Նոբլ՝ 26ր (11մ), Հադլսթոուն՝ 48ր, Չեսթեր՝ 54ր (ինքն.):
Հեռացում. Մակգրեգոր՝ 23ր: