Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր ընթացիկ մրցաշրջանը հաջող մեկնարկած «Վեստ Հեմը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Մանուել Պելեգրինիի սաները, ովքեր նախորդ տուրում ջախջախեցին «Տոտտենհեմին», այս անգամ չկարողացան անգամ մեկ միավոր վաստակել: «Վեստ Հեմը» վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 2:1 հաշվով: Դաշտի տերերից աչքի ընկան Մորգան Ամալֆիտանոն և Դիաֆրա Սախոն, հյուրերի միակ գոլն էլ 77-րդ րոպեին խփեց Դավիդ Սիլվան:
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 16 միավորով հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Գոլեր. Ամալֆիտանո՝ 21ր, Սախո՝ 75ր, Սիլվա՝ 77: