«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «էմոցիոնալ» չի ընդունել Գրեհեմ Փոթերի հեռացման մասին նորությունը:
Սեպտեմբերին հենց Փոթերն փոխարինեց Տուխելին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Սակայն Գրեհեմը չդիմացավ նույնիսկ յոթ ամիս։
Տուխելը զարմացած է, որ դա տեղի է ունեցել Մյունխենում իր նշանակման հետ գրեթե միաժամանակ, բայց մյուս կողմից նա բավականին անտարբեր է ընդունել Փոթերի մասին լուրերը։
«Այս մասին ես իմացա երեկ երեկոյան հեռախոսի հաղորդագրության միջոցով: Ժամկետը բավականին զարմանալի է, քանի որ այն համընկավ այստեղ իմ աշխատանքի սկզբի հետ: Հիմա կա ևս մեկ մարզչական թափուր աշխատատեղ: Ահա և վերջ»:
«Ինձանից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի հանգստանամ («Չելսիից» հեռացվելուց հետո), քանի որ ես շատ էի սիրում իմ աշխատանքն այնտեղ՝ ձեռք բերելով ցմահ ընկերներ անձնակազմի մեջ»:
«Սա զբաղված ժամանակ էր: Բայց ակումբը շատ է փոխվել: Նրանք ինձ օգնեցին որոշակի հեռավորություն հաստատել: Հետևաբար, վերջին լուրերն ինձ մեծ հույզեր չպատճառեցին», – Տուխելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: