«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ դեռ չի որոշել թե «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ ով կխաղա հարձակման գծում. Ջերմեյն Դեֆոն թե՞ Էմանուել Ադեբայորը: Մարզիչը չի բացառել, որ կխաղան երկուսն էլ: Մրցաշրջանի մեկնարկում պորտուգալացին ընտրության հնարավորություն չուներ, քանի որ վնասվածքի բատճառով բացակայում էր Էմանուել Ադեբայորը: Երկու ֆուտբոլիստներն էլ Եվրոպա Լիգայի նախորդ տուրի «Տոտենհեմ» – «Մարիբոր» խաղի մեկնարկային կազմում էին:
-Ես դեռ չեմ որոշել: Ամենակարևորը, որ մեր ֆուտբոլիստները վերականգնել են իրենց ուժերը: Նախորդ խաղում մենք երկու հարձակվողով խաղացինք, ինչն էլ տվեց իր արդյունքը՝ առջևում բավականին շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք: Հաճելի էր հետևել Դեֆոյի և Ադեբայորի համագործակցությանը:
Սակայն առջևում մեզ սպասվում է Անգլիայի չեմպիոնի հետ խաղը, սա միանգամայն այլ մակարդակ է և պահանջում է այլ մոտեցում,- Վիլաշ-Բոաշի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: