«Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերքել է այն լուրերը, ըստ որոնց նա «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Բրենդան Ռոջեևրսին:
Եթե հաշվի առնենք առաջնության մեկնարկային 16 տուրերը, ապա Ռոջերսի գլխավորությամբ «կարմիրներն» ունեն վերջին կես դարում իրենց վատագույն ցուցանիշը: Լուրերեր են պտտվում, որ մերսիսայդյան ակումբի ղեկավարները մտադիր են բաժանվել հյուսիսիռլանդացի մասնագետից:
Սակայն Վիլաշ-Բոաշը, ով նախկինում գլխավորել է «Չելսին» և «Տոտտենհեմը», չի պատրաստվում վերադառնալ անգլիական ֆուտբոլ:
-Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում այդ տարբերակը: Անգլիա վերադարձը չի մտնում իմ պլանների մեջ,- ասել է պորտուգալացի մարզիչը: