«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ իր թիմը մրցաշրջանը կավարտի «Արսենալ»-ից բարձր հորիզոնականում:
Վերջին անգամ «Տոտենհեմ»-ը իր սկզբունքային մրցակցից առաջ է եղել հեռավոր 1995 թվականին: Այդ ժամանակ դեռ Վենգերը չէր տեղափոխվել «Արսենալ»:
Այս շաբաթ «զինագործներ»-ը «Էմիրեյթս» մարզադաշտում կընդունեն «Տոտենհեմ»-ին: Թիմերից յուրաքանչյուրի համար էլ լավ հնարավորություն է շրջանցել իր հյուսիսլոնդոնյան «հարևանին»:
Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար պետք է շրջանցել «Արսենալ»-ին:
-Մենք ստիպված ենք: Ինչպես երևում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մնաչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն չեմպիոնական մրցավազքում առանձնացել են մյուսներից:
Մենք կպայքարենք չորրորդ տեղի համար և ես կարծում եմ դուք լավ գիտեք ինչքան բարդ է լինելու պայքարը,- ասել է Բիլաշ-Բոաշը: BBC