«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտավոր չորս շաբաթ:
Լուրեր կային, որ Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչում Բենթի ստացած վնասվածքը կարող է խանգառել նրա տեղափոխությանը այլ ակումբ:
Սակայն վնասվածքը շատ լուրջ չէ: Բենթը բաց կթողնի այս տարվա մնացած խաղերը, իսկ հունվարին արդեն կարող է օգնել «վիլլացիներին»:
-Չորեքշաբթի օրը նա բուժզննում անցավ և պարզ դարձավ, որ վնասվածքը լուրջ չէ: Ապաքինման համար մի քանի շաբաթ կպահանջվի,- «Աստոն Վիլլայի» մարզիչ Պոլ Լամբերտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ Բենթի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Լիվերպուլը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: