«Վուլվերհեմպտոնը» դիտարկում է հարձակվող Դիեգո Կոստային նոր մեկ տարվա պայմանագիր առաջարկելու հարցը:
Կոստան միացավ «գայլերին» 2022 թվականի սեպտեմբերին ազատ գործակալի իրավունքով, այդ ժամանակվանից ի վեր Պրեմիեր լիգայի 20 խաղում նա կարողացել է աչքի ընկնել ընդամենը մեկ անգամ։
Այնուամենայնիվ, հանդերձարանում Դիեգոն մեծ հարգանք է վայելում, և «գայլերի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին գնահատում է իր հայրենակցի ունեցած փորձը, առաջնորդի վարքագիծը ու վերաբերմունքը:
Կոստայի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և Մոլինյուի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի 34 ամյա իսպանացու ապագայի վերաբերյալ, հայտնում է Daily Mail-ը:
Բացի այդ, «գայլերը» Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում 29 գոլ են խփել՝ ավելի քիչ միայն «Էվերթոնն» ու «Սաութհեմպտոնը»: