Ազդրի վնասվածքի պատճառով «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Ալկանտարան ազդրի վնասվածքի պատճառով երկամսյա բացակայությունից հետո միայն վերջերս կարողացավ վերադառնալ խաղադաշտ և նույնիսկ հասցրեց մի քանի հանդիպում անցկացնել, սակայն մկանային անհարմարությունները չեն վերացել:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ի վերջո որոշվել է Տիագոյին ուղարկել վիրահատության։ Սա փոքր վիրահատություն է, սակայն «Բավարիայի» նախկին խաղացողը բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած մասը:
Դա թողնում է Տիագոյին այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում ընդամենը 22 հանդիպով, որից հետո 32 ամյա իսպանացու պայմանագրի ավարտին կմնա 12 ամիս: