«Սանդերլենդի» պաշտպան Տիտուս Բրամբլը քննադատել է իր գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոյին, հայտարարելով, որ նա «շատ մեծ սխալներ է գործում»:
Բրամբլն այն խաղացողներից է, ում ծառայությունից Դի Կանիոն հրաժարվեց այս ամառ: Տիտուսի խոսքերով, նա երբեք նման մարզիչ չի ունեցել:
-Ես երբեք նման մարզչի հետ չեմ աշխատել, իսկ ինձ հաջողվել է լավագույն մարզիչներից ոմանց հետ աշխատել. Սթիվ Բրյուս, Ռոբերտո Մարտինես և սեր Բոբի Ռոբսոն: Դի Կանիոն կարծում է, որ ինքն ամեն ինչ գիտի, բայց նա դեռ շատ բան ունի սովորելու:
Նա դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի դառնա Բոբի Ռոբսոնի մակարդակի մարզիչ: Նա երիտասարդ մարզիչ է, ով ցանկանում է իր հետքը թողնել, բայց գործում է շատ մեծ սխալներ:
Իր նպատակի համար նա ընտրում է թեթև ֆուտբոլիստների, նրանց, ովքեր այդքան թեթև էլ կհեռանան, փորձելով ցույց տալ, որ նա է այստեղ գլխավորը: Ակումբում բոլորն էլ հասկանում են, որ դա ծիծաղելի է, բայց նա փորձում է խիստ լինել:
Նա դուրս է գալիս մամուլի առաջ և քննադատում է ֆուտբոլիստներին, առանց նրանց որևէ բան ասելու: Նա լավ մարզիչ է մարզման հարթակում, ամեն ինչ մանրակրկիտ է անում: Այս հարցում նա լավագույններից է, բայց իր աշխատանքի հմտությունները մարդկանց հետ լուրջ բարելավման կարիք ունեն,- Բրամբլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: