«Այաքսի» կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը հերքել է լուրերն այն մասին, թե ինքը տեղափոխվում է «Լիվերպուլ»:
«Կարմիրների» համար պաշտպանության կենտրոնը համարվում է որոշակի խնդիր՝ հաշվի առնելով, որ Ջեյմի Կարագերն ավարտում է կարիերան, իսկ Մարտին Շկրտելն ու Սեբաստյան Քոաթեսը կարող է հեռանան ակումբից:
Վերջերս 24-ամյա Տոբին կրակին յուղ լցրեց՝ հայտնելով, որ «Լիվերպուլը» համապատասխանում է իր պահանջներին: Մինչդեռ այժմ Բելգիայի ազգային հավաքականի խաղացողը հակառակն է ասում:
-Կարդացել եմ, որ «Լիվերպուլը» հնարավոր է՝ հետաքրքրված է իմ ծառայություններով: Երբեք չեմ ասել, որ «Լիվերպուլը» լինելու է իմ հաջորդ ակումբը: Դրանում ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա:
«Այաքսը» ֆանտաստիկ ակումբ է բոլոր չափանիշներով: Ամեն տարի մենք պայքարում ենք տիտղոսների համար և հաջողությամբ հանդես ենք գալիս Եվրոպայում: Մրցաշրջանի ավարտից հետո ես կդիտարկեմ իմ ունեցած տարբերակները: Հնարավոր է, որ ես նույնիսկ մնամ «Այաքսում»,- հայտնել է ֆուտբոլիստը: Metro