«Այաքսի» պաշտպան Տոբի Ալդերվերելդը հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել Անգլիայի առաջնություն:
-Եթե ժամանակն եկել է, ուրեմն դա կլինի, բայց հիմա ինձ համար առավել կարևոր է «Այաքսը»: «Այաքսն» այն հիանալի ակումբն է, որտեղ կարելի է անցկացնել ողջ կարիերան: Եթե ստիպված լինեմ ընտրել որևէ այլ ակումբ, ապա այն միանշանակ պետք է «Այաքսին» նման լինի: Իսկ «Այաքսի» նման ակումբներ մեր օրերում քիչ կան: Կան ֆանտաստիկ ակւմբներ, օրինակ «Արսենալն» ու «Տոտտենհեմը»: Նման ակումբ տեղափոխվելը կնշանակի մի քայլ առաջ,- ասել է նա:
Հիշեցնենք, որ «Տոտտենհեմում» խաղում է Ալդերվերելդի նախկին խաղընկերը` Յան Վերտոնգենը: Sky Sports