«Տոտտենհեմը» հայտարարել է «Ուդինեզեի» ձախ պաշտպան Դեստինի Ուդոջիի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ուդոջին «Տոտենհեմի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը, սակայն այս մրցաշրջանում վարձավճարով կշարունակի հանդես գալ «Ուդինեզեում»։
ESPN-ը նիգերիական ծագումով 19-ամյա իտալացու տրանսֆերը գնահատում է 21 մլն ֆունտ ստեռլինգ՝ ներառյալ 6 մլն ֆունտ բոնուսները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «շպորների» ղեկավարությունը այս ձեռքբերումը կատարել է իրենց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի անձնական առաջարկով։
Այս պահին Կոնտե Ուդոջիի կարիքը չունի: