«Տոտենհեմը» և «Չելսին» պատրաստվում են պայքարել «Սամպդորիայի» տաղանդավոր կիսապաշտպան Պեդրո Օբիանգի համար: Սակայն ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ գվինեացի կիսապաշտպանը իրեն երջանիկ է զգում իտալական ակումբում:
-Մենք տեղյակ ենք, որ Օբիանգով հետաքրքրվում են մի շարք իտալական, իսպանական և անգլիական ակումբներ, սակայն Պեդրոն մտածում է միայն «Սամպդորիայի» մասին: Մենք ուրախ ենք այդ ակումբների հետաքրքրությամբ, սակայն այժմ ոչ մի ակումբի հետ բանակցություն չենք վարում:
Բացի դա, դեռևս շուտ է տրանսֆերի մասին խոսելը: Չէ որ հիմա Պեդրոյի միակ նպատակը թիմին օգնելն է,- ասել է գվինեացու գործակալը:
Ավելացնենք նաև, որ Պեդրոն ծնունդով Հասարակածային Գվինեայից է, սակայն ունի Իսպանիայի քաղաքացիություն և խաղում է Իսպանիայի Մ19 հավաքականում: