Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր հյուսիսլոնդոնյան դերբիում միմյանց կհանդիպեն սկզբունքային մրցակիցներ «Տոտտենհեմը» և «Արսենալը»:
Այս երկու ակումբների հակամարտությունը դարից ավել պատմություն ունի, ինչի շնորհիվ նրանց բոլոր հանդիպումներն անցնում են անզիջում պայքարում: Թիմերից յուրաքանչյուրը ցանկանում է ապացուցել, որ ինքն է Լոնդոնի հյուսիսի ուժեղագույն ակումբը:
Այս պահին թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են միմյանց հարևանությամբ՝ «Արսենալը» 42 միավորով 5-րդն է, իսկ «Տոտտենհեմը» երկու միավոր պակաս ունի և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում, որը կայացավ «Էմիրեյթսում», գրանցվեց խաղաղ ելք (1:1):
Ընդհանուր առմամբ «Տոտտենհեմը» և «Արսենալը» հանդիպել են 179 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 74-ում: 46 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 54 խաղում ուժեղ է գտնվել «Տոտտենհեմը»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:
Մեր կանխատեսում՝ 2:2: