«Տոտտենհեմը» 0:2 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ՝ միավորներով հավասարվելով «Մանչեսթեր Սիթիին»:
«Անտառապահների» մեկնարկային կազմը չէր փոխվել անցյալ տուրում «Վուլվերհեմպտոն» կատարած ուղևորության համեմատ (1:1):
«Խթանների» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն նույնպես ոչ մի փոփոխություն չէր կատարել «Նյուքասլի» դեմ 4-1 հաշվով հաղթանակի հասնելուց հետո:
«Նոթինգհեմ Ֆորեստ» 0 – 2 «Տոտտենհեմ»
Գոլեր՝ Ռիչարլիսոն, Կուլուսևսկի
Կարմիր՝ Բիսումա
Դեղին՝ Մուրիլո, Տոֆֆոլո – Ուդոջի, Սար, Դևիս, Սոն