«Տոտտենհեմը» ցանկանում է մտնել պայքարի մեջ «Չելսիի» հետ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար:
Էնրիկեն ապրիլի սկզբին այցելել է Լոնդոն, և լուրեր էին շրջանառվում, որ լավ տպավորություն է թողել «Չելսիի» ղեկավարների վրա, բայց «ազնվականները» դեռ մտորում են Էնրիկեյին անմիջապես տալ այդ աշխատանքը՝ նախընտրելով ժամանակավոր մարզիչ նշանակել մրցաշրջանի մնացած հատվածի համար:
Միևնույն ժամանակ, Էնրիկեն շարունակում է մնալ երկու ֆավորիտներից մեկը՝ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ միասին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի համար:
Այնուամենայնիվ, «Չելսիին», ամենայն հավանականությամբ, հիմա ավելի դժվար կլինի ձեռք բերել Էնրիկեին, քանի որ «Տոտտենհեմը» նույնպես պայքարում է Լուիսի համար:
Ըստ The Telegraph-ի, «շպորները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Լուիսի նկատմամբ և հույս ունեն հարցազրույց վերցնել նրանից արդեն այս շաբաթ:
52 ամյա իսպանացին ցանկանում է իր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում և վերջին ամիսներին անգլերենի դասերի է հաճախում հատուկ դրա համար: