«Դնեպրի» նախագան Իգոր Կոլոմոյսկիյն ակնարկել է, որ իր ակումբը մոտ է Եվգենի Կոնոպլյանկային «Տոտտենհեմին» վաճառելուն:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի մինչև վերջին ժամը խոսվում էր Եվգենիի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին: Սակայն «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրն այդպես էլ համաձայնության չեկավ ուկրաինական կողմի հետ:
Սպասվում էր, որ ամռանը «Լիվերպուլը» կվերադառնա այս տրանսֆերին: Սակայն մերսիսայդցիների համար կարող է ուշ լինել, քանի որ «Տոտտենհեմն» արդեն բանակցություններում հաջողություն է գրանցել:
-Ես խոսել եմ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Մենք բանակցությունների փուլում ենք գտնվում, հնարավոր է նաև՝ պայմանագրի ստորագրմանը շատ մոտ, եթե Եվգենին համաձայնվի: Ես նրա փոխարեն կընտրեի «Տոտտենհեմը» և ոչ թե «Լիվերպուլը»,- ուկրաինական «2+2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Կոլոմոյսկիյը: