«Տոտտենհեմը» հայտարարել է Սքոթ Մանին ակումբի մարզական տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։
Վերջերս «Տոտտենհեմը» հրաժեշտ տվեց ոչ միայն գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, այլև գործադիր տնօրեն Ֆաբիո Պարատիչիին, ում 30 ամսյա որակազրկումը ՖԻՖԱ-ի կողմից տարածվել է ամբողջ աշխարհի վրա։
Մանը պարզապես ստեղծված է օգնելու «շպորներին» կայունացնել այս իրավիճակը: Սքոթը մեծ փորձ ունի տարբեր մարզական կազմակերպություններում:
Մանը սպորտային կարիերան սկսել է Սիդնեյում 2000 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում, այնուհետև աշխատել է Ռեգբիի ազգային լիգայում և Ավստրալիայի ֆուտբոլի լիգայում։
2010 թվականին Սքոթը դարձավ Մելբուռն Սիթիի գործադիր տնօրեն, իսկ 2019 թվականին նշանակվեց City Football Group China-ի գործադիր տնօրեն։
Նշենք, որ մինչ «Տոտտենհեմը», Մանը, ով այժմ դառնում է «շպորների» նախագահ Դանիել Լևիի աջ ձեռքը և կզբաղվի ֆուտբոլային հարցերով, երբեք չի աշխատել Եվրոպայում: