«Տոտտենհեմը» «Լիվերպուլի» հետ կպայքարի «ՄԿ Դոնսի» 18-ամյա կիսապաշտպան Դելե Ալիի համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մաուրիսիո Պոչետինոն Ալիին անձամբ հետևել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի խաղում: Եվ Դելեն չի հիասթափեցրել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչին:
Արժե նշել, որ Ալին այս մրցաշրջանի 11 խաղում արդեն դարձել է 6 գոլի հեղինակ: «Լիվերպուլը» ցանկանում էր Անգլիայի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստին գնել դեռ ամռանը, սակայն այդ ժամանակ «ՄԿ Դոնսը» մերժեց «կարմիրների»՝ 3,5 մլն ֆունտի առաջարկը: Սպասվում է, որ հունվարին «Լիվերպուլը» կվերադառնա իր տրանսֆերայւն նպատակին, որի համար արդեն կպայքարի նաև «Տոտտենհեմը»: