«Վեստ Հեմ Յունայթեդը» չի թույլատրել իր հարևան «Տոտտենհեմին» մեկ մրցաշրջանով վարձակալել «Ապթոն Պարկը», մինչև վերջիններս կկառուցեն իրենց նոր մարզադաշտը:
Ինչպես գիտենք, «Վեստ Հեմը» 2016թ-ին նախատեսում է տեղափոխվել Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտ, որն այս պահին վերակառուցվում է: Դրա հետ կապված, նրանց ներկայիս մարզադաշտը հայտնվել էր «Տոտտենհեմի» ուշադրության կենտրոնում, որը 2017/18 մրցաշրջանի համար մարզադաշտ է փնտրում:
«Տոտտենհեմն» այժմ դիտարկում է «ՄԿ Դոնս» կամ «Ուեմբլի» մարզադաշտերը վարձակալելու տարբերակները: The Telegraph
Ավելացնենք, որ «Վեստ Հեմը» ցանկանում է «Ապթոն Պարկը» վաճառել Galliard Group ընկերությանը: Գործարքը կկայանա այն պահին, երբ լոնդոնցիները տեղափոխվեն Օլիմպիական մարզադաշտ: