Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլային»:
Հյուրերը, որոնց գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդն իր մարզչական կարիերան սկսել է հենց «Տոտտենհեմում», նվազագույն հաշվով առավելության հասան լոնդոնյան ակումբի նկատմամբ:
Հանդիպման միակ և վիլլացիների համար հաղթական գնդակը 35-րդ րոպեին գլխի հարվածով խփեց Կրիստիան Բենտեկեն:
Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլլան»՝ վաստակած 32 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական:
Գոլ. Բենտեկե՝ 35ր: