Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Հավասար պայքարում ընթացած խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով (0:1): Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին խփեց առաջնության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն, ով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի թիմը՝ վաստակած 70 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլ. Ագուերո՝ 29ր: