Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում միմյանց էին հանդիպել մրցաշարային աղյուսակի հարևաններ (5-6-րդ) «Տոտտենհեմը» և «Էվերթոնը»:
Լոնդոնցիները նվազագույն հաշվով հաղթեցին իրենց անմիջական մրցակիցներին: Խաղի միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Էմանուել Ադեբայորը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» շրջանցեց «Էվերթոնին» և վաստակած 47 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Գոլ. Ադեբայոր՝ 65ր: