Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում լավագույն քառյակում գտնվող «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Ուոթֆորդին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները հերթական հաղթանակը տարան ընթացիկ մրցաշրջանում։ Հերթական անգամ իր գրագետ խաղով ֆուտբոլասերներին զարմացրեց երիտասարդ Դելե Ալին, ով դաշտ դուրս գալով 61-րդ րոպեին՝ 3 րոպե հետո ստեղծեց հանդիպման միակ գոլը, որը հաղթանակ պարգևեց լոնդոնյան ակումբին։ Ալիի փոխանցումից հետո գնդակը հյուրերի դարպասն ուղարկեց Կիրան Թրիպերը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վատակած 48 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլ․ Թրիպեր՝ 64ր։