Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Հալլ Սիթիին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վստահ հաղթանակ տարան սեփական հարկի տակ: Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացեց բելգիացի կիսապաշտպան Նասեր Շադլին, որից ընդամենը 5 րոպե հետո գեղեցիկ գոլով աչքի ընկավ եզրային պաշտպան Դենի Ռոուզը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 61 միավորով կշարունակի զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլեր. Շադլի՝ 54ր, Ռոուզ՝ 61ր: