Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել երկու առաջատարները։ «Տոտտենհեմն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Լոնդոնյան ակումբն անակնկալ, սակայն արժանի հաղթանակ տարավ մինչ այս խաղը 100% արդյունավետություն ունեցող «քաղաքայինների» նկատմամբ։ «Տոտտենհեմը» հանդիպման ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում։ Նախ 9-րդ րոպեին գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Ալեքսանդր Կոլարով, ապա 37-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Դելե Ալին։ Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 17 միավորով կշարունակի պահպանել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Կոլարով՝ 9ր (ինքն․), Ալի՝ 37ր։