Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր տեղի «Տոտտենհեմը» ընդունեց «Նյուքասլ Յունայթեդին»:
Խաղն ընթացավ բավական լարված պայքարում: 5-րդ րոպեին «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը ստանդարտից գնդակը ուղարկեց հյուրերի դարպասը՝ 1:0: Առաջին խաղակեսի միջնամասում «կաչաղակների» նորեկ Յոհան Գուֆրանին հաջողվեց հավասարեցնել հաշիվը՝ 1:1:
Երկրորդ խաղակեսը նույնպես լարված պայքարում ընթացավ: 78-րդ րոպեին Բեյլը դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 13-րդ գնդակը: «Տոտտենհեմը» հաղթեց 2:1 հաշվով և բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Բեյլ՝ 5ր, Գուֆրան՝ 24ր, Բեյլ՝ 78ր