Երեկ «Տոտտենհեմն» ընկերական խաղում ուժերը չափեց գերմանական «Շալկե-04»-ի հետ: Մաուրիսիո Պոչետինոյի սաները տարան մինչմրցաշրջանային հերթական հաղթանակը:
Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան հարձակվողներ Էմանուել Ադեբայորը և Ռոբերտո Սոլդադոն: «Շալկեի» միակ գնդակը խփեց Քևին Պրինց-Բոատենգը:
Գոլեր. Ադեբայոր՝ 29ր, Սոլդադո՝ 69ր, Պրինց-Բոատենգ՝ 80ր: