Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Լոնդոնյան ակումբը 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Ուայթ Հարթ Լեյնում»։ Հանդիպման հաշիվը 14֊րդ րոպեին բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 33-րդ րոպեին Դելե Ալին անվրեպ իրացրեց իր վաստակած 11 մետրանոցը՝ կրկնապատկելով «Տոտտենհեմի» առավելությունը։ Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ուորդ-Պրոուզը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 59 միավորով կշարունակի պահպանել 2-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Էրիկսեն՝ 14ր, Ալի՝ 33ր (11մ), Ուորդ-Պրուզ՝ 52ր։