Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
Լոնդոնյան ակումբը բավական ծանր հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ և տարավ կամային հաղթանակ։ Գոլ բաց թողնելուց հետո երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Նասեր Շադլին, իսկ 7 րոպե հետո հաղթական գոլը խփեց Դենի Ռոուզը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 54 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Պալոսկի՝ 19ր, Շադլի՝ 70ր, Ռոուզ՝ 77ր։