Անգլիայի գավաթի 3-րդ փուլում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Տոտտենհեմը» և «Լեսթեր Սիթին»։
«Ուայթ Հարթ Լեյնում» հանդիպումն անցավ դաշտի տերերի խաղային զգալի առավելությամբ, որն ավարտվեց մարտական ոչ ոքիով, ընդ որում «ազվեսները» հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություն ունեին, սակայն վերջին րոպեին 11 մետրանոցից «Տոտտենհեմին» փրկեց Հարի Քեյնը։
Վերախաղարկումը կկայանա «Քինգ Փաուեր» մարզադաշտում։
Գոլեր․ Էրիկսեն՝ 8ր, Վասիլևսկի՝ 19ր, Օկազակի՝ 47ր, Քեյն՝ 89ր (11մ)։