Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ուայթ Հարթ Լեյնում» բավական դիտարժան խաղ ստացվեց: Հաշիվը 18-րդ րոպեին բացեցին լոնդոնցիները: Ստանդարտից գոլի հեղինակ դարձավ Քայլ Ուոլկերը: Առաջին խաղակեսում նույն Ուոլկերի սխալից օգտվեց Ուեյն Ռունին և հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Տոտտենհեմը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սանդրոն, սակայն ընդամենը 3 րոպե հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց Ուգո Լյորիսի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ռունին:
Գոլեր․ Ուոլկեր՝ 18ր, Ռունի՝ 32ր, 57ր (11մ), Սանդրո՝ 54ր: