Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Տոտտենհեմն» ընդունել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նորվիչ Սիթիին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ հաղթելով 3-0 հաշվով։ «Տոտտենհեմից» դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Թոմ Քերոլը։
Այս հաղթանակով «Տոտտենհեմը»՝ վաստակած 32 միավորով ամրապնդվեց լավագույն քառյակում։
Գոլեր․ Քեյն՝ 26ր, 42ր, Քերոլ՝ 80ր։