Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
Լոնդոնցիները վստահ հաղթանակ տարան՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «Ստոկի» դարպասը: Թիմ Շերվուդի թիմից գոլերի հեղինակ դարձան Ռոբերտո Սոլդադոն, Մուսա Դեմբելեն և Ահարոն Լենոնը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» վաստակած 34 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Գոլեր. Սոլդադո՝ 37ր (11մ), Դեմբելե՝ 65ր, Լեննոն՝ 69ր: