Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր տեղի «Տոտտենհեմը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպման հենց սկզբին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ: «Տոտտենհեմի» պաշտպանների սխալից օգտվեց Սամիր Նասրին՝ առաջ մղելով «Սիթիին»:
«Տոտտենհեմին» միայն 75-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Կլինտ Դեմսին՝ 1:1: Ընդամենը 4 րոպե հետո արդեն լոնդոնցիներն էին հաղթում: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն: Իսկ 82-րդ րոպեին «Տոտտենհեմի» ռմբարկու Գարեթ Բեյլը խփեց իր թիմի երրորդ գնդակը՝ 3:1:
«Տոտտենհեմը» հաղթեց 3:1 հաշվով և վաստակած միավորներով հավասարվեց «Չելսիին»:
Գոլեր. Նասրի՝ 5ր, Դեմփսի՝ 75ր, Դեֆո՝ 79ր, Բեյլ՝ 82ր