Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները սեփական հարկի տակ հաղթեցին 3:2 հաշվով: Դաշտի տերերից գոլերի հեղինակ դարձան Նասեր Շադլին, Անդրոս Թաունսենդը և Ռայան Մեյսոնը, իսկ «կարապներից»՝ կորեացի կիսապաշտպան Կի Սոն Յոնը և «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Գիլֆի Սիգուրդսոնը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 47 միավորով կշարունակի զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Շադլի՝ 7ր, Կի՝ 19ր, Մեյսոն՝ 51ր, Թաունսենդ՝ 60ր, Սիգուրդսոն՝ 89ր: